Ապրիլ 17, 2024
1060 դիտում

Արման Անդրեասյանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` UWW


Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Անդրեասյանն առաջին անգամ չեմպիոն է հռչակվել։

Մինչեւ 70 կգ քաշային կարգի կարեւոր եզրափակչում նա մրցել է վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ։ Ըմբիշները երկուստեք համառ պայքար են ծավալել ու փորձել ձեռքից բաց չթողնել հաղթանակը։

 

Առաջին միավորը վաստակել է Անդրեասյանը, սակայն հետո՝ զիջել երկուսը։ Երկրորդ մրցափուլում նախ Կեմերտելիձեն է միավորnր վաստակել բայց Անդրիասյանին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, իսկ ավարտից վայրկյաններ առաջ հաղթել 7:3 hաշվով։

 

2022-ին նորից Բուդապեշտում կայացած առաջնությունում Անդրեասյանն արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ 2021-ի ԵԱ-ում 3-րդ տեղը գրավել։

 

Այսօր ավելի վաղ Արսեն Հարությունյանը (57 կգ) հռչակվել է Եվրոպայի քառակի չեմպիոն։ Նա գոտեմարտն ավարտել է այն դեռ չսկսած՝ 52 վայրկյանում հաղթելով թուրք Մուհամետ Կարավուսին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին