Ապրիլ 17, 2024
1638 դիտում

ԵԱ-ի եզրափակչում Հարությունյանի եւ Անդրեասյանի մրցակիցները թուրք եւ վրացի են


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր եզրափակչում երկու մասնակից ունի։

Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 1 րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով գերազանցել է ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։ Եզրափակչում նա ուժերը կչափի թուրք Մուհամետ Կարավուսի հետ։

 

Արման Անդրեասյանն (70 կգ) էլ կիսաեզրափակչում 8:5 հաշվով հաղթել է Իսմայիլ Մուսուկաեւին (Հունգարիա)։ Եզրափակչում նրա մրցակիցն է վրացի Ակակի Կեմերտելիձեն։

 

Վազգեն Թեւանյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ու հաղթելու դեպքում կպայքարի բրոնզի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին