Արսեն Հարությունյանը 4-րդ անգամ դուրս է եկել Եվրոապայի առաջնությն եզրափակիչ:
Նա Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության մինչեւ 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հանդիպել է ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին: Հարությունյանից ընդամենը 1 րոպե 28 վայրկյան է պահանջվել մրցակցին 10:0 հաշվով հաղթելու համար։
Մինչ այդ ազատ ոճի ըմբիշը ԵԱ-ում միայն մեկ գոտեմարտ է անցկացրել ու նույն հաշվով առավելության հասել Քար Քերմիվոի (Ուկրաինա) նկատմամբ:
Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, նա հաղթել է 2019, 2022 եւ 2023 թվականներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: