Երեկ Բուխարեստում Արթուր Ալեքսանյանը շատ դժվար պայքարում կարողացավ Եվրոպայի առաջնություններում իր 10-րդ մեդալը նվաճել:
Լուսանկարը` UWW
7-րդ ոսկուն հունահռոմեական ոճի ըմբիշը տիրացավ չեզոք դրոշի տակ հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիեւի հետ պայքարում:
Լուսանկարը` UWW
Եզրափակիչը բավական բարդ ստացվեց ու Ալեքսանյանից առավելագույն ջանքերը պահանջեց հաղթանակի հասնելու համար:
Լուսանկարը` UWW
Առաջին մրցափուլից հետո նա զիջում էր 0:3 հաշվով, բայց երկրորդի մեկնարկում հավաքվեց ու մրցակցին էլ ոչ մի միավոր չզիջեց: Հնարքները եւ գլորումներն Ալեքսանյանին հեշտ չտրվեցին, սակայն կարեւորն այն էր, որ նա մինչեւ վերջ պայքարեց ու նորից չեմպիոն հռչակվեց:
Լուսանկարը` UWW
Եզրափակիչ սուլիչից հետո նկատվում էր, որ երկու ըմբիշները բավական հոգնել են, Ալեքսանյանը Հայաստանի դրոշով պատվո շրջանն էլ հեշտ չկատարեց:
Լուսանկարը` UWW
Սակայն մյուս կողմից հիացնում ու ոգեշնչում է նրա կայունությունը՝ առաջին մեդալը ԵԱ-ում նվաճել է 2011-ին, այն ժամանակ 3-րդ տեղն է գրավել ու 13 տարիների ընթացքում միայն 3 անգամ մեդալ չի ունեցել:
Լուսանկարը` UWW
2015-ին ԵԱ-ի փոխարեն Բաքվում Եվրոպական խաղեր են եղել, որոնց Ալեքսանյանը չի մասնակցել, իսկ 2019-ի եւ 2021-ի առաջնություններն ըմբիշը բաց է թողել:
Լուսանկարը` UWW
Առաջիկայում նրա համար ամենակարեւոր մրցաշարը լինելու է Փարիզում, որտեղ նա մասնակցելու է իր 4-րդ Օլիմպիական խաղերին (2012՝ բրոնզ, 2016՝ ոսկի ու 2021՝արծաթ) եւ փորձելու է 4-րդ մեդալը նվաճել: Մնում է սպասել մի քանի ամիս ու տեսնել, թե որ մեդալի գույնը կգերակշռի նրա հավաքածուում:
Լուսանկարը` UWW
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: