Ապրիլ 17, 2024
1433 դիտում

Մեժլում Մեժլումյանն 1-ին անգամ դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Բուխարեստում այսօր ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մրցումային վերջին օրը մեդալ է նվաճել Մեժլում Մեժլումյանը։ Մինչեւ 61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպել է գերմանացի Նիկլաս Շեչելին։ 

 

Մեժլումյանը մրցակցի նկատմամբ ունեցել է առավելություն ու կարողացել է ողջ գոտեմարտի ընթացքում թելադրել իր նախապայմանները։ Արդյունքում, առաջին մրցափուլում հաղթել է 5։1 հաշվով։ Երկրորդում եւս հայ մարզիկին հաջողվել է պահել առավելությունը եւ հանդիպումն ավարտել իր օգտին՝ 7։5 հաշվով։

 

Մեժլումյանն առաջին անգամ է կարողացել նման հաջողության հասնել մեծահասակների պայքարում։ Ավելի վաղ Հաբեթնակ Կուրղինյանի թիմից Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրեասյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին