Ապրիլ 16, 2024
1241 դիտում

2012, 2013, 2014, 2018, 2020, 2023 եւ 2024. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է


Լուսանկարը` UWW


Բուխարեստում շարունակվող Եվրոպայի առաջնությունում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշները ավարտեցին ելույթները։

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Արթուր Ալեքսանյանը՝ դառնալով Եվրոպայի 7-ակի չեմպիոն։

 

Մինչեւ 97 կգ քաշային կարգի եզրափակչում 32-ամյա ըմբիշը հանդիպել էր 22-ամյա Մագոմեդ Մուրթազալիեւի հետ, որը հանդես է գալիս չեզոք դրոշի տակ։ Մրցակիցը գոտեմարտը շատ արագ ու ակտիվ է սկսել եւ 2 միավոր վաստակել, ապա ավելացրել եւս մեկը։

 

Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանը փորձել է կորցրածը հետ բերել՝ հաշիվը դարձնելով 3:3: Մուրթազալիեւի թիմը բողոքարկել է մրցավարների որոշումն, ու հաշիվը դարձել է 4:3՝ հօգուտ Ալեքսանյանի։ Բավական բարդ ու լարված գոտեմարտում Ալեքսանյանը պայքարել է մինչեւ վերջ եւ կարողացել եւս 2 միավոր վաստակել։ Իր փորձի ու վստահության շնորհիվ հայ ըմբիշը հաղթել է 6:3 հաշվով ու Եվրոպայում 7-րդ ոսկին նվաճել։

 

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալներ է նվաճել նաեւ 2012-2014, 2018, 2020 ու 2023 թվականներին:

 

Երեկ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին