Ապրիլ 16, 2024
exclusive
1311 դիտում

Ամոյան. Հաղթանակի համը զգալուց հետո այլեւս չես կարող քչով բավարարվել


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Երեկ երեկոյան Բուխարեստում Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն: Եզրափակչում նա 7:0 հաշվով ուժեղ էր թուրք Յունուս Բասար Էմրեից:

Հունահռոմեական ոճի ըմբիշը Mediamax Sport-ին պատմել է իր չեմպիոնական ապրումների եւ ամեն անգամ հաղթելու ցանկության մասին:

«Եվրոպայի առաջնությունում 4 գոտեմարտ անցկացրի ու մի քանի դժվար հաղթանակ տարա: Մեկնարկում 10:1 հաշվով հեշտությամբ գերազանցեցի իտալացի մրցակցին, ապա հանդիպեցի ռուս ըմբիշի, որին նախկինում զիջել էի: Բարդ պայքար ստացվեց նաեւ մոլդովացու հետ, բայց նրան էլ շրջանցեցի:

Լուսանկարը` UWW


Եզրափակչում մրցակիցս թուրք Էմրեն էր, որի հետ շատ անգամներ ենք հանդիպել: Հստակ մարտավարություն ունեի՝ գոտեմարտի հենց մեկնարկից թելադրողի դերում լինել ու ոչ մի պահ չթուլանալ: Պետք է կանգնած դիրքից հնարք անեի ու թույլ չտայի նրան պարտերի վրա գործել, ինչն էլ հաջողվեց անել:

Ամեն անգամ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալն ավելի բարդ է տրվում, որովհետեւ մրցակիցներն ինձ շատ ուշադիր են ուսումնասիրում: Այս ԵԱ-ն էլ ցույց տվեց, որ հաղթելու համար շատ ջանքեր է պետք գործադրել:

Այս հաղթանակն էլ, ինչպես նախորդները, նվիրում եմ հայ ու եզդի ժողովուրդներին։ Շնորհակալություն եմ հայտնում մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս ու լրագրողներին, որոնք միշտ լուսաբանում են մեր ելույթները:

Լուսանկարը` UWW


Իմ նվաճած ոսկե մեդալներից յուրաքանչյուրը շատ կարեւոր է ու մեծ տեղ ունի կարիերայիս առաջխաղացման առումով: Այս չեմպիոնությունը նոր վստահություն տվեց, որ ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին լիարժեք տրամադրվեմ ու կարողանամ այնտեղ էլ կրկնել հաջողությունը:

Մի բան եմ հասկացել, որ հաղթանակի համը զգալուց հետո այլեւս չես կարող քչով բավարարվել, ամեն անգամ նորովի ես ուզում չեմպիոն դառնալ: Ցանկանում եմ, որ ամեն մարզիկ զգա այդ պահերի բերկրանքը:

Լուսանկարը` UWW


Եվրոպայի առաջնությունում այսօր Արթուր Ալեքսանյանը կձգտի 7-րդ անգամ չեմպիոն դառնալ, մաղթում եմ, որ ամեն ինչ ստացվի: Շատ կցանկանամ, որ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Խաչատրյանն էլ կարողանան բրոնզե մեդալներ նվաճել: Իսկ մեր բոլոր այն մարզիկները, ովքեր այս անգամ առանց մեդալներ մնացին, թող չհուսահատվեն, ավելի շատ աշխատեն ու մյուս մրցումների ժամանակ անպայման արդյունքի կհասնեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին