Ապրիլ 17, 2024
669 դիտում

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ում իր 9-րդ եզրափակչում կփորձի նվաճել 7-րդ ոսկին


Լուսանկարը` UWW


Արթուր Ալեքսանյանն այսօր Բուխարեստում 7-րդ անգամ փորձելու է դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Նա երեկ կիսաեզրափակչում 5:1 հաշվով ուժեղ է եղել չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող Աբուբաքար Խասլախանովից: Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը լինելու է ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիեւը, որը նույնպես չեզոք դրոշի տակ է մասնակցում:

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալներ է նվաճել 2012-2014, 2018, 2020 ու 2023 թվականներին: Նա եզրափակչում հանդես է եկել նաեւ 2011 ու 2016 թվականներին, սակայն այդ ժամանակ արծաթով է բավարարվել:

Երեկ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Սփոփիչ գոտեմարտեր էլ կանցկացնեն Սլավիկ Գալստյանն (67 կգ) ու Կարեն Խաչատրյանը (82 կգ), հաղթելու դեպքում նրանք կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին