Հուլիս 27, 2024
1839 դիտում

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ ելույթ ունեցավ գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Եվրոպայի վեցակի չեմպիոնը մինչեւ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում հանդիպեց չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող Աբուբաքար Խասլախանովի հետ։ Ալեքսանյանն առաջին մրցափուլում հիանալի գլորումներ կատարեց ու հաղթեց 5։0 հաշվով։

 

Երկրորդում հայ մարզիկը կրկին իրեն հատուկ հանգստությամբ էր գործում։ Մրցավարները պասիվության համար մրցակցին մեկ միավոր տվեցին, սակայն դա ոչինչ չփոխեց։ Ալեքսանյանը հաղթեց 5։1 հաշվով ու վաղը կպայքարի իր 7-րդ ոսկե մեդալի համար։

 

Հայ ըմբիշն այսօր ավելի վաղ հաղթել էր Թուրքիայի եւ Նիդերլանդների ներկայացուցիչներին։ Քիչ անց բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու Մանվել Խաչատրյանը, իսկ ԵԱ-ի չեմպիոնի կոչումը կփորձի պաշտպանել Մալխաս Ամոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին