Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Մանվել Խաչատրյանը։
Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի դեմ: Առաջին անգամ ԵԱ-ին մասնակցող հայ հունահռոմեական ոճի ըմբիշը ճիշտ մարտավարությամբ է գործել, նախ մեկ միավոր է վաստակել, ապա հաշիվը դարձրել 7:0:
Խաչատրյանը երկրորդ մրցափուլի մեկնարկում եւս մեկ միավոր է վաստակել ու ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել՝ նվաճելով մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը։
Ավելի ուշ մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակչում Մալխաս Ամոյանը գոտեմարտելու է թուրք Յունուս Բասար Էմրեի դեմ:
Վաղը ԵԱ-ում 7-րդ ոսկե մեդալի համար պայքարելու է Արթուր Ալեքսանյանը, որը կիսաեզրափակչում 5:1 հաշվով գերազանցել է չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող Աբուբաքար Խասլախանովին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: