Ապրիլ 16, 2024
916 դիտում

Մալխաս Ամոյանը Բուխարեստում Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվեց


Լուսանկարը` UWW


Մալխաս Ամոյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, իր 3-րդ մեդալը նա նվաճել է քիչ առաջ Բուխարեստում ընթացող առաջնությունում։

Մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակչում այս անգամ հանդիպել էին Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներ Ամոյանն ու Յունուս Բասար Էմրեն։ Նրանք միմյանց դեմ էլի էին մրցել, ամենադիտարժաններից մեկը 2022-ի եզրափակիչն էր, որում Ամոյանը թեեւ դժվարությամբ, բայց հաղթել էր։

 

Այս անգամ էլ հայ հունահռոմեական ոճի ըմբիշը բավական բարդ գոտեմարտ է ունեցել, առաջին մրցափուլում նա 2 միավոր է վաստակել, ու ամեն ինչ որոշվել է վերջին 3 րոպեների ընթացքում։ 

 

Ամոյանը միանգամից գրոհի է նետվել ու մրցակցին անակնկալի բերել՝ վաստակելով 4 միավոր։ Մրցակցի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը, ինչը Ամոյանին եւս մեկ միավոր է բերել։ Հայ ըմբիշը հաղթել է 7:0 հաշվով ու հերթական ոսկին նվաճել։ Ամոյանի հաջորդ մեծ մրցումը լինելու է ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։

 

Այսօր ԵԱ-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Մանվել Խաչատրյանը (55 կգ), որը ժամանակից շուտ գերազանցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովին ու բրոնզ ապահովել։

 

Բուխարեստում եզրափակիչ է անցել նաեւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը վաղը պայքարելու է իր 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար։ 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին