Բուխարեստում շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնությունը եւ այսօր ելույթները սկսելու են եւս 5 հունահռոմեական:
Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) 1/8 եզրափակչում մրցելու է Իլիաս Զաիրակիսի (Հունաստան) հետ, Սլավիկ Գալստյանը (67 կգ)՝ Նիկլաս Օեհլենի (Շվեդիա):
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հանդիպելու է Դոմինիկ Էլինգերին (Խորվաթիա), իսկ Կարեն Խաչատրյանի (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանի (97 կգ) մրցակիցները հայտնի կդառնան որակավորման փուլից հետո:
Երեկ ԵԱ-ի եզրափակիչ է անցել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: