Հուլիս 27, 2024
4080 դիտում

ԱԱ․Պայքարի են դուրս գալիս Հայաստանի ընտրանու վերջին ներկայացուցիչները


Լուսանկարը` UWW


Այսօր Բելգրադում ընթացող Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի վերջին ներկայացուցիչները։

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկելու է 1/8 եզրափակչից, նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ։ Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում հանդիպելու է Իգնասիո Սանֆիլիպոյին (Իտալիա), իսկ Գեւորգ Թադեւոսյանը նույն փուլում՝ Դանիել Էչավարիային (Կուբա)։

 

Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը, որը ձեռք է բերել նաեւ Օլիմպիական ուղեգիր։ Փարիզում հանդես կգա նաեւ Արթուր Ալեքսանյանը, որն այսօր կպայքարի չեմպիոնության համար։ Ուղեգրի ու բրոնզե պարգեւի համար կգոտեմարտի նաեւ Գեւորգ Ղարիբյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին