Մալխաս Ամոյանը Բելգրադում ընթացող ըմբշամատի Աշխարհի վարկանշային առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել։
Նա մինչեւ 77 կգ քաշային կարգում մրցել է Դեմեու Ժադրաեւի (Ղազախստան) հետ։ Առաջին մրցափուլում Ամոյանը վստահ նետվել է գրոհի ու 3:0 հաշվով առաջ անցել։
Երկրորդի մեկնարկում Ժադրաեւը 2 միավոր հետ է բերել, ապա հաշիվը դարձրել 4:3: Ամոյանն ինչպես եւ Եվրոպայի առաջնության եզրափակչում չի հանձնվել ու կարողացել է կորցրածը հետ բերել՝ առավելության հասնելով 9:7 հաշվով։
Եվրոպայի կրկնակի հաղթողը 2021-ին հռչակվել է Աշխարհի չեմպիոն, իսկ նախորդ տարի բրոնզե մեդալ նվաճել։
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ ու վաղը պայքարելու է ոսկե մեդալի համար։ Նա արդեն նվաճել է Փարիզ-2024-ի ուղեգիր ու իր 4-րդ Օլիմպիական խաղերին է մասնակցելու։
Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) էլ գոտեմարտելու է բրոնզե մեդալի եւ Օլիմպիական ուղեգրի համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: