Մայիս 19, 2024
2389 դիտում

Մալխաս Ամոյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունը։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից քիչ առաջ ելույթ է ունեցել Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Մինչեւ 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ամոյանը հանդիպել է Ադրբեջանը ներկայացնող Սանան Սուլեյմանովի հետ։

 

Ամոյանն այս անգամ չի կարողացել հաղթանակ տանել ու վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Այդ գոտեմարտում առավելության հասնելու դեպքում նա կնվաճի նաեւ Օլիմպիական ուղեգիր։ Այսօր ավելի վաղ Ամոյանը տոնել էր երեք հաղթանակ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին