Վազգեն Թեւանյանը Բելգրադում շարունակվող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Նա մինչեւ 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում 9:10 հաշվով զիջել է կուբացի Սեբաստիան Ռիվերային։ Վաղը Թեւանյանը կգոտեմարտի 3-րդ տեղի ու Օլիմպիական խաղերի ուղեգրի համար։
Թեւանյանն ԱԱ-ում մեկնարկել է 1/16 եզրափակչից ու 3 տպավորիչ հաղթանակ տարել։
Այսօր բրոնզի համար պայքարելու է նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), որը սփոփիչ գետամարտում 10:0 հաշվով առավելության է հասել Վանհաու Ժոուի (Չինաստան) նկատմամբ։ Նրա հաջորդ մրցակիցն է լինելու ղազախ Մեյրամբեկ Կարտաբայը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: