Բելգրադում ընթացող ըմբշամարտի վարկանշային Աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը 10:0 հաշվով առավելության է հասել Վանհաու Ժոուի (Չինաստան) նկատմամբ եւ իրավունք ստացել պայքարել երրորդ տեղի համար: Երեկոյան նա գոտեմարտելու է Մեյրամբեկ Կարտաբայի (Ղազախստան) հետ:
Հաղթանակի դեպքում բացի բրոնզե մեդալից նա կնվաճի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:


















