Հուլիս 27, 2024
2079 դիտում

ԱԱ-ում Հայաստանի 1-ին մեդալը. Արման Անդրեասյանը 3-րդ տեղն է գրավել


Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Բելգրադում ընթացող Աշխարհի առաջնությունում։

Մինչեւ 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Արման Անդրեասյանը հանդիպել է հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի հետ։

 

Առաջին մրցափուլում հայ ըմբիշը կարողացել է մեկ միավոր վաստակել, իսկ երկրորդի մեկնարկում մրցակիցը հավասարեցրել է հաշիվը, բայց Անդրեասյանը նետվել է գրոհի ու առավելության հասել 12:1՝ ժամանակից շուտ նվաճելով բրոնզե մեդալ։

 

Այսօր ելույթները սկսել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանն (74 կգ) ու Արման Ավագյանը (79 կգ)։ Բոլորն էլ տարբեր փուլերում զիջել են մրցակիցներին, Հարությունյանը հասել է 1/4 եզրափակիչ ու 14:16 հաշվով պարտվել ճապոնացի Ռեյ Հիգուչիից։ 

 

Նախորդ տարվա Աշխարհի չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ, իսկ դա նշանակում է, որ Հարությունյանը սփոփիչ գետամարտ կանցկացնի ու դեռ կկարողանա պայքարել նաեւ Օլիմպիական ուղեգրի համար։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին