Մայիս 02, 2024
701 դիտում

UWW-ի լավագույնների դասակարգման աղյուսակում կա 4 հայ ազատ ոճի ըմբիշ


Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների նոր վարկանշային աղյուսակը ըստ քաշային կարգերի:

UWW-ն հայտնում է, որ այս ցանկը շատ կարեւոր է մայրցամաքների առաջնությունների մեկնարկից առաջ քաշային կարգերի լավագույն քառյակները որոշելու համար: Ապրիլի 9-ին մեկնարկելու է Ասիայի առաջնությունը, իսկ 17-ին՝ Եվրոպայի: Պանամերիկայի եւ Աֆրիկայի առաջնությունները կլինեն մարտին:

Հայ ըմբիշներից վարկանշային աղյուսակում ընդգրկվել են չորսը: Լավագույն արդյունքն ունի Արսեն Հարությունյանը (61 կգ), նա 4-րդ տեղից բարձրացել է 3-րդ հորիզոնական:

Վազգեն Թեւանյանը (65 կգ) 8-րդն է, Արման Անդրեասյանը (70 կգ)՝ 4-րդը, Արման Ավագյանը (79 կգ)՝ 7-րդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին