Ապրիլ 27, 2024
823 դիտում

Մ-23 տ. ԵԱ-ում Հայաստանի ազատ ոճի ընտրանին ելույթն ավարտել է 6 մեդալով


Լուսանկարը` UWW


Բուխարեստում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճել է եւս երեք մեդալ: Մեժլում Մեժլումյանը (61 կգ) եւ Կնյազ Իբոյանը (86 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ)՝ բրոնզե:

Ավելի վաղ հայ ըմբիշներից Հայկ Պապիկյանը (70 կգ) դարձել էր ԵԱ-ի փոխչեմպիոն, իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին