Մայիս 13, 2025
923 դիտում

Մ-23 տ. ԵԱ-ի եզրափակչում Հայկ Պապիկյանի մրցակիցն ադրբեջանցի է


Լուսանկարը` UWW


Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանը կարող է նվաճել երեք մեդալ:

Հայկ Պապիկյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ ու պայքարելու է չեմպիոնության համար: Նա հաղթանակներ է տարել լեհ, ֆրանսիացի, գերմանացի մրցակիցների նկատմամբ, իսկ ոսկե մեդալի համար պայքարում հանդիպելու է ադրբեջանցի Մագոմեդ Խանիեւի հետ:

 

Նարեկ Գրիգորյանի (79 կգ) մրցակիցը եւս Ադրբեջանի ներկայացուցիչն է, նրանք վիճարկելու են ԵԱ-ի երրորդ տեղը: Էդիկ Հարությունյանն (57 կգ) էլ լեհ ըմբիշի հետ կունենա սփոփիչ գոտեմարտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին