Մայիս 13, 2025
660 դիտում

Այսօր Մ-23 տ. ԵԱ-ում պայքարի են դուրս գալիս ազատ ոճի ըմբիշները


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում պայքարը սկսելու են ազատ ոճայինները:

Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Էդիկ Հարությունյանը (57 կգ) եւ Տիգրան Ղազարյանը (65 կգ) ելույթները սկսելում են քառորդ եզրափակչից, նրանց մրցակիցները դեռ հայտնի չեն:

1/8 փուլում Հայկ Պապիկյանը (70 կգ) հանդիպելու է Մատեուշ Պրժեմսլավին (Լեհաստան), Նարեկ Գրիգորյանը (79 կգ)՝ Գաբիրել Իգլեսիասին (Իսպանիա), իսկ Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) կմրցի Ռադու Լեֆտերի (Ռումինիա) դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին