Բուխարեստում ընթացող ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը չորս նվաճել է եւս մեկ մեդալ:
Հայկ Խլոյանն (97 կգ) անցկացրել է սփոփիչ գոտեմարտեր ու հաղթել նախ լեհ, ապա թուրք մրցակիցներին: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 6:0 հաշվով առավելության է հասել Մինդաուգաս Վենսկաիտիսի (Լիտվա) նկատմամբ:
Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Կարապետ Մանվելյանը (55 կգ), իսկ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ) զբաղեցրել են 3-րդ տեղը:
Ազատ ոճի ըմբիշները պայքարի են դուրս գալու մարտի 17-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: