Բուխարեստի Մ-23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն 2 մեդալ է նվաճել:
Կարապետ Մանվելյանը մինչեւ 55 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպել է Դենիս Միհայի (Ռումինիա) հետ: Նա զիջել է 2:7 հաշվով ու դարձել արծաթե մեդալակիր:
Ալբերտ Վարդանյանը (130 կգ) 6:1 հաշվով առավելության է հասել չեխ Մարսել Ալբինի նկատմամբ ու բրոնզե մեդալ ապահովել, իսկ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) 3-րդ տեղի համար պայքարում զիջել է:
Աշոտ Խաչատրյանն (67 կգ) այսօր գոտեմարտ կանցկացնի բրոնզի համար, Հայկ Խլոյանը (97 կգ)՝ սփոփիչ մենամարտում կմրցի լեհ Յակուբ Անտոշեվսկու հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: