Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-23 տ. Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրվա պայքարից հետո որոշվել են մեդալների համար պայքարող բոլոր մարզիկները:
Հայաստանի ընտրանու կազմում մեդալների են հավակնում երեքը:
Այսօր ելույթ են ունենալու մյուս 5 հայ ըմբիշները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում հանդիպելու է իսպանացի Ասեր Ռոդրիգեսի հետ:
Աշոտ Խաչատրյանի (67 կգ) մրցակիցը նույն փուլում լինելու է ֆրանսիացի Յանիս Նիֆրին, իսկ Հայկ Խլոյանինը (97 կգ)՝ Ալեքս Շոկեն (Հունգարիա):
Հայկ Ասատրյանը (72 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Կլոդջան Շեհուի (Ալբանիա) հետ, իսկ Կարեն Խաչատրյանը (82 կգ)՝ Պետեր Դոեմոեկի (Հունգարիա):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: