Մայիս 13, 2025
67 դիտում

Մինասյան. Գավաթի եզրափակչում 2 թիմերի հնարավորությունները հավասար են


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Այսօր երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում հանդիպելու են «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն:

Խաղից առաջ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ ցանկացած մրցաշրջանի մեկնարկից առաջ իրենց առջեւ խնդիր են դնում 3 տիտղոս նվաճել: Արդեն սուպերգավաթակիր են դարձել, երկրորդին կձգտեն այսօր, իսկ չեմպիոն հռչակվել է «Նոա»-ն, որին Մինասյանը շնորհավորել է:

«Գավաթի եզրափակիչը միայն մեկ խաղ է, ու թե թիմերից ամեն մեկն ինչ է արել մինչ այդ, երկրորդ պլան է մղվում, կարեւորը հենց այդ օրն է տեղի ունենում: Սովորաբար խաղի վրա 3 գործոն է ազդում ՝ ֆուտբոլիստների տակտիկական որոշումները, խաղացողների մարզավիճակն ու հոգեբանական պատրաստվածությունը: Հենց դրանք էլ ազդելու են սպասվող դիմակայության վրա»,- ասել է մարզիչը:

Մինասյանն ուրախ է, որ գարնանային հատվածից հետո իր թիմը նոր թափ է հավաքել ու լրիվ այլ խաղ է ցուցադրում: Իսկ սպասվող եզրափակչում թիմերի հնարավորությունները հավասար է գնահատում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին