Օրեր առաջ Հայաստանի չեմպիոն հռչակված «Նոա»-ն երեկոյան ձգտելու է այս տարի նվաճել երկրորդ տիտղոսը:
Ժամը 19:00-ին «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում «Արարատ-Արմենիա»-ի հետ վիճարկելու է Հայաստանի գավաթը:
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նշել է, որ ուրախ են չեմպիոն հռչակվելու համար, բայց այն տոնելու երկար ժամանակ չեն ունեցել ու սկսել են տրամադրվել եզրափակչին:
«Հաղթանակների ծարավ ունենք, բայց գիտենք, որ եզրափակիչը երկու թիմերի համար էլ բավական բարդ է լինելու: Եզրափակիչները սովորաբար շատ յուրահատուկ եւ էմոցիոնալ են լինում: Մենք միշտ խաղում ենք 12 խաղացողով, այնպես որ վաղը ցանկանում եմ ստադիոնում տեսնել մեր երկրպագուներին, որպեսզի նրանք գեղեցիկ մթնոլորտ ստեղծեն եւ օգնեն մեզ հասնել եւս մեկ նպատակի»,- ընդգծել է Մոտան:
Նա նշել է, որ իրենց համար մարտահրավեր է միանգամից երկու տիտղոսի արժանանալ եւ անելու են ամեն ինչ Գավաթը նվաճելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: