Բուխարեստում ընթացող Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ոսկե մեդալի համար պայքարող մեկ հունահռոմեական ըմբիշ կունենա:
Կարապետ Մանվելյանը (55 կգ) դուրս է եկել եզրափակիչ ու հանդիպելու է Դենիս Միհային (Ռումինիա): Հայ ըմբիշը երեկ վստահ գոտեմարտեր է ունեցել ու 3 հաղթանակ տարել: Կիսաեզրափակչում նա ուժեղ է եղել Մուհամեդ Չակիրից (Թուրքիա): Ավելի վաղ Մանվելյանը բացարձակ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին, մրցակիցը հրաժարվել է պարտությունից հետո սեղմել նրա ձեռքն ու որակազրկվել է:
Հովհաննես Հարությունյանը (87 կգ) սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու եւ հաղթելու դեպքում կպայքարի բրոնզի համար: 3-րդ տեղի համար Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կմրցի չեխ Մարսել Ալբինի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: