Այսօր Բուխարեստում մեկնարկելու է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ են մտնելու 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Կարապետ Մանվելյանն (55 կգ) որակավորման փուլից է սկսելու ելույթն ու հանդիպելու է Սաբոլկ Լոսոնկը (Սերբիա), Սահակ Հովհաննիսյանի (63 կգ) առաջին մրցակինը նույն փուլում լինելու է ադրբեջանցի Զիյա Բաբաշովը:
Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) հանդիպելու է հունգարացի Աթիլա Թոեսմագին, Հովհաննես Հարությունյանը (87 կգ) 1/8 եզրափակչից է պայքարը սկսելու, մրցակիցը հայտնի կդառնա որակավորման գոտեմարտից հետո: Ալբերտ Վարդանյանը (130 կգ) քառորդ փուլում մրցելու է լեհ Դոմինիկ Կրավչիկի հետ:
Հավաքականում են նաեւ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) եւ Հայկ Խլոյանը (97 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: