Սոֆիայում ավարտվել է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարը, որին մասանկցում էր նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Սլավիկ Գալստյանը (67 կգ) եզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել ճապոնացի Կյոտարո Սոգաբեի նկատմամբ ու նվաճել ոսկե մեդալ:
Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում հադիպել է Ակժոլ Մախմուդովին (Ղրղզստան) ու պարտություն կրել՝ գրավելով 2-րդ տեղը:
Հայաստանի ընտրանուց ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), բրոնզե՝ Վիգեն Նազարյանը (87 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: