Դեկտեմբեր 15, 2025
1200 դիտում

Ամոյանն ու Գալստյանն այսօր Սոֆիայում կպայքարեն ոսկե մեդալների համար


Մալխաս Ամոյանը
Մալխաս Ամոյանը

Լուսանկարը` UWW

Սլավիկ Գալստյանը
Սլավիկ Գալստյանը

Լուսանկարը` UWW


Սոֆիայում այսօր ավարտվելու է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարը:

Երեկ բրոնզե մեդալակիր է դարձել Վիգեն Նազարյանն (87 կգ), իսկ այսօր մեդալների համար Հայաստանի հավաքականից պայքարելու է երկու ըմբիշ:

 

Հիանալի մեկնարկ են ունեցել Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67 կգ), որոնք դուրս են եկել եզրափակիչ:

Սլավիկ Գալստյանը Սլավիկ Գալստյանը

Լուսանկարը` UWW

Գալստյանը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակիցը ճապոնացի է:

 

Ամոյանը եւս բավական բարդ խմբում է հայտնված եղել ու առավելության է հասել ճապոնացի, իրանցի, թուրք եւ ուկրաինացի մարզիկների նկատմամբ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է Ղրղզստանի ըմբիշի հետ: 

 

Ավելի վաղ Արմեն Բաբալարյանի թիմից Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) գրավել էին երկրորդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին