Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարը, որտեղ ուժերն են փորձում նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները:
Երեկ Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ պարտություն են կրել եզրափակիչներում: Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ:
Վիգեն Նազարյանն (87 կգ) այսօր պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Ելույթները սկսելու են Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: