Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարը, որտեղ ուժերն են փորձում նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մրցումային առաջին օրը հաջող է դասավորվել երկու հոգու համար: Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) երեք գոտեմարտ է անցկացրել ու բոլորում էլ հաղթանակ տարել՝ դուրս գալով եզրափակիչ: Այստեղ նա մրցելու է թուրք Բուրաք Ուզունի դեմ:

Լուսանկարը` bul-wrestling.org
Եզրափակիչ է անցել նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որը տոնել է երկու հաղթանակ: Ոսկե մեդալի համար պայքարում նա կհանդիպի Աբու Մուսլիմ Աբաեւի (Բուլղարիա) հետ:
Կարապետ Չալյանը եւ Սամվել Գրիգորյանը մինչեւ 82 կգ քաշային կարգում գոտեմարտել են միմյանց դեմ, հաղթանակ տոնել է Գրիգորյանը: Սակայն հետագայում նա զիջել է ու լքել պայքարը:
Այսօր Արմեն Բաբալարյանի սաներից մեկնարկելու է Վիգեն Նազարյանը (87 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: