Մայիս 13, 2025
1225 դիտում

Սոֆիայի մրցաշարում հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Սոֆիայում մեկնարկելու է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականից ելույթ է ունենալու չորս մարզիկ:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) 1/8 փուլում մրցելու է Պաոլո Միլկովի (Բուլղարիա), իսկ Կարապետ Չալյանը՝ Սամվել Գրիգորյանի (82 կգ) հետ:

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պայքարը սկսելու է քառորդ եզրափակչից եւ հանդիպելու Կոմեի Սավադային (Ճապոնիա):

Արմեն Բաբալարյանի սաներից Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87 կգ) պայքարի են դուրս գալու վաղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին