Մայիս 13, 2025
766 դիտում

Վազգեն Թեւանյանը դարձել է Ալեքսանդրիայի մրցաշարի հաղթող


Լուսանկարը` UWW


Ալեքսանդրիայում կայացած ըմբշամարտի Աշխարհի վարկանշային շարքի մրցաշարում ազատ ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել:

Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել:

Մրցաշարի հաղթող է դարձել Վազգեն Թեւանյանը (65 կգ), նա եզրափակչում 8:2 հաշվով ուժեղ է եղել ամերիկացի Ջոզեֆ Քրիստոֆեր Կեննայից: Թեւանյանն անցկացրել է 5 գոտեմարտ ու բոլորում էլ հաղթանակ տոնել:

Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, նա 3-րդ տեղի համար պայքարում 10:0 հաշվով ուժեղ է եղել իրանցի Յասին Աբբաս Ռեզաեիաղուզգոլեհից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին