Ապրիլ 19, 2024
1768 դիտում

Մուսա Եվլոեւը երկար ժամանակ գոտեմարտեր չի անցկացնի


Լուսանկարը` Reuters


Տոկիոյի Օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած Մուսա Եվլոեւը երկար ժամանակով կարիերայում դադար է վերցնելու:

Ինչպես Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիային ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին, Եվլոեւն առողջական խնդիրներ ունի:

«Իհարկե, նա մարզումներ անցկացնում է, սակայն ամեն ինչ հարթ չէ առողջության հետ: Բոլոր ըմբիշներն էլ ցավեր են ունենում, բայց Մուսան այս պահին չի կարող գոտեմարտեր անցկացնել»,-ասել է նա:

Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը զրկված է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունում եւս այս պահի դրությամբ ռուս ըմբիշներ չեն լինելու:

Եվլոեւն ՕԽ-ի եզրափակչում հաղթել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Այն ժամանակ Հայաստանի մարզչական շտաբն ու Ալեքսանյանը համաձայն չէին եղել մրցավարների որոշման հետ, սակայն ոչինչ փոխել չէր եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին