1033 դիտում

Ազատ ոճի ըմբիշները երիտասարդական ԱԱ-ից կվերադառնան երկու մեդալով


Լուսանկարը` UWW


Սոֆիայում ավարտվել են ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ազատ ոճի մրցումները:

Հայաստանի հավաքականից վերջին օրը մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Նա բրոնզե մեդալի համար պայքարում 12:2 հաշվով ուժեղ է եղել Ջեքսոն Սմիթից (ԱՄՆ):

Ավելի վաղ ԱԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մուշեղ Մկրտչյանը (79 կգ):

Վաղվանից պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից ելույթ են ունենալու Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գեւորգյանը (77 կգ), Ռուբեն Գեւորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին