Օգոստոս 05, 2025
exclusive
1535 դիտում

Հրաչյա Պողոսյան. Մարզիկի համար ցանկացած մեդալ նվաճելն էլ հաճույք է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում, որը կայանում է Բելգրադում, բրոնզե մեդալակիր դարձավ Հրաչյա Պողոսյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշը 3-րդ տեղի համար պայքարում ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Կորնելիու Ռուսուի նկատմամբ:
 


Mediamax Sport-ին Պողոսյանը պատմել է իր մեդալի կարեւորության մասին.

«Մարզիկի համար ցանկացած մեդալ նվաճելն էլ հաճույք է: Ամեն անգամ դրան հասնելու համար նոր ճանապարհ ենք անցնում: Աշխարհի առաջնությունում հեշտ չէր, մեծ լարվածություն կար: 4 գոտեմարտ անցկացրի ու 3 հաղթանակ տարա, 1 պարտություն էլ ունեցա, այն ինձ զրկեց ոսկու համար պայքարելու հնարավորությունից: Կփորձեմ ուղղել սխալները, որոնք պարտության պատճառ դարձան:

Չեմ տխրում, ամեն մեդալ էլ իր հետ ուրույն ուրախությունն է բերում: Ամեն ինչ կանեմ, որ հաջորդ մրցաշարում արդեն ես լինեմ պատվոհարթակի 1-ին աստիճանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին