Նոյեմբեր 22, 2024
16337 դիտում

Ալեքսանյանը շարունակում է պատմություն կերտել. Արթուրի 5-րդ ոսկին ԵԱ-ում


Լուսանկարը` UWW


1 օրվա ընթացքում 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալներ: Սա փետրվարի 12-ին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ցուցանիշն է Եվրոպայի առաջնությունում:

Հռոմում ավարտված մրցաշարի վերջին օրը հերթական անգամ Հայաստանի սպորտի համար պատմություն է կերտել անկրկնելի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

 

Նա 5-րդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Ըմբիշը Հռոմի եզրափակչում հանդիպել է Նիկոլոզ Կախելաշվիլիին, որը ներկայացնում է Իտալիան:

 

Գոտեմարտի սկիզբը մի քիչ նյարդային է ստացվել, մրցակիցը 1 միավոր է վաստակել, ապա Ալեքսանյանը հաջող է պաշտպանվել պարտերի վրա՝ թույլ չտալով Կախելաշվիլիին հնարք կատարել: 

 

Ալեքսանյանին լավ ուսումնասիրած մրցակիցը փորձում էր հունից հանել հայ ըմբիշին, սակայն մինչ այն պահը, երբ ինքը հայտնվեց պարտերին: Ալեքսանյանը սկսել է իր հայտնի գլորումների շարքն ու առաջ անցել հաշվի մեջ 5:1 հաշվով: 

 

Նա առավելության է հասել 7:1 հաշվով ու 2012, 2013, 2014 ու 2018 թվականների Եվրոպայի առաջնություններից հետո 5-րդ ոսկին նվաճել:

 

Այսպիսով ԵԱ-ում Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ չեմպիոն է դարձել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանն (67 կգ)  ու Կարապետ Չալյանն (77 կգ) էլ բրոնզե մեդալակիրներ են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին