Դեկտեմբեր 25, 2024
6821 դիտում

Մեկ քայլ դեպի ԵԱ-ի մեդալ. Հայ ըմբիշներին կարեւոր օր է սպասվում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հռոմում այսօր ավարտվելու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնության հունահռոմեական ոճայինների պայքարը:

Վերջին օրը Հայաստանի հավաքականից մեդալների համար պայքարելու են երեք մարզիկներ:

Եզրափակչում Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) փորձելու է նվաճել իր առաջին ոսկե մեդալը: Նրա մրցակիցը լինելու է Քերեմ Քամալը (Թուրքիա): ԵԱ-ի հինգերորդ ոսկուն անչափ մոտ է Աշխարհի եռակի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա մինչեւ 97 կգ քաշային կարգում գոտեմարտելու է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլու հետ:



Երրորդ տեղի համար գոտեմարտ անցկացնելու է Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ): Նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Գոտեմարտերը մեկնարկելու են Երեւանի ժամանակով 21:00-ին:

Լուսանկարը` UWW


Երեկ Հայաստանի հավաքականին առաջին բրոնզե մեդալն ապահովել է Կարապետ Չալյանը (77 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին