Դեկտեմբեր 25, 2024
exclusive
6947 դիտում

Ըմբշամարտի հավաքականների մարզումները տեսանյութով


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի ավելի շուտ է կայանալու: Պատճառը վարկանշային մրցաշարերն են, որոնք կլինեն գարնանը:

Փետրվարի 10-ին Հռոմում մեկնարկող առաջնությունում առաջինը պայքարի են դուրս գալու հունահռոմեականները:

Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ),  Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):



Փետրվարի 14-ից գորգը տրամադրվելու է ազատ ոճի ըմբիշներին: ԵԱ-ում մինչեւ փետրվարի 16-ը Հաբեթնակ Կուրղինյանի թիմից ելույթ է ունենալու 10 մարզիկ:



Նրանք են՝ Միհրան Ջաբուրյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Գեւորգ Մխեյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին