Դեկտեմբեր 25, 2024
7824 դիտում

Թախթիի Գավաթում Արսեն Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ


Լուսանկարը` UWW


Արսեն Հարությունյանը Թախթիի Գավաթի խաղարկությունում գրավել է 2-րդ տեղը:

2019-ի Եվրոպայի չեմպիոնը 3 հաղթանակ էր տարել Թեհրանում ու եզրափակչում հանդիպել Մ-23 տարեկանների Աշխարհի բրոնզե մեդալակիր իրանցի Ալիրեզա Սարլակի հետ: Գոտեմարտն ավարտվել է 2:2 հաշվով, բայց հաղթանակ է գրանցվել մրցակցի հաշվին:

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալը Միհրան Ջաբուրյանինն է:

Այսօր մինչեւ 70 կգ քաշային կարգի եզրափակչում հանդես կգա Գեւորգ Մխեյանը, Արման Անդրեասյանն (70կգ) ու Մհեր Մարկոսյանն (86 կգ) էլ կգոտեմարտեն բրոնզի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին