Նոյեմբեր 22, 2024
8991 դիտում

Արսեն Հարությունյանը Թախթիի Գավաթի եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Արսեն Հարությունյանը դուրս է եկել Թեհրանում ընթացող Թախթիի Գավաթի եզրափակիչ:

Եվրոպայի չեմպիոնը մինչեւ 57 կգ քաշային կարգում 3 հաղթանակ է տարել ու այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Այսօր պայքարի մեջ են մտնելու մինչեւ 61, 70, 74, 86 եւ 92 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Իրան էին մեկնել 16 մարզիկներ:

Նրանց թվում էին Միհրան Ջաբուրյանը, Ռազմիկ Պապիկյանը, Վազգեն Թեւանյանը, Գեւորգ Մխեյանը, Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյան, Գրիգոր Գրիգորյանը եւ այլոք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին