Դեկտեմբեր 25, 2024
4143 դիտում

Վազգեն Թեւանյանը Միջմայրցամաքային Գավաթում 3-րդ տեղն է գրավել


Լուսանկարը` UWW


Խասավյուրտում (Դաղստան) կայացել է ազատ ոճի Միջմայրցամաքային Գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են 11 երկրների մարզիկներ:

Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալակիր է դարձել: Նա կիսաեզրափակչում 3:4 հաշվով զիջել է ամերիկացի Էվան Հենդերսոնին, սակայն հետո 3-րդ տեղի համար պայքարում 5:2 հաշվով առավելության է հասել Շամիլ Հուսեյնովի (Դաղստան) նկատմամբ:

Այդ քաշային կարգում հայ մարզիկներից հանդես են եկել նաեւ Նարեկ Սիրունյանն ու Հրաչյա Մարգարյանը, նրանք հանդիպել են որակավորման փուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին