Հունիս 23, 2025
7384 դիտում

5 մեդալ պատանեկան ԵԱ-ից. Ոսկին Նազարյանի որդին կտանի Բուլղարիա


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Իտալական Ֆաենցա քաղաքում հայ պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները եւս 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Հոմերոս Առաքելյանը (45 կգ) բրոնզի համար պայքարում 9:0 հաշվով ուժեղ է եղել Ռոկաս Կեպաուսկասից (Լիտվա):



Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Արմեն Հարությունյանը (51 կգ), նա 6:3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեին:



Այդ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան: Նա եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ է եղել թուրք Բարիս Էրբեկից:



Ավելի վաղ Հայաստանի թիմի կազմում արծաթե մեդալ էր նվաճել մինչեւ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ Կարապետ Մանվելյանը (48 կգ) 3-րդն էր եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին