Այսօր 3 տարվա դադարից հետո Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը վերադառնալու է գորգ:
Նա Կրասնոդարում կայանալիք միջոցառման շրջանակներում հանդիպելու է Յարոսլավ Քարդաշի (Բելառուս) հետ:
«Մթնոլորտն իմ վերադարձի հետ կապված այդքան էլ հանգիստ չէ, բայց դա լրացուցիչ էմոցիաներ է տալիս, էներգիա եւ ապացուցում, որ ճիշտ ուղու վրա եմ»,- Ինստագրամի իր էջում գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ վերադառնում է գորգ ու սկսելու է ճանապարհը դեպի Տոկիո-2020: Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո նա զբաղվել էր խառը մենամարտերով:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: