Մայիս 04, 2024
5498 դիտում

Ազատ ոճի ըմբիշները մեդալներով են վերադարձել Խարկովից


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Խարկովում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի մարզիկները:

Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ)։

Մրցաշարում երկրորդ տեղն են գրավել Գոռ Գրիգորյանը (61 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Կարեն Զուրաբյանը (57 կգ) եւ Վարդգես Կարապետյանը (65 կգ) կանգնել են պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին