6571 դիտում

Աշխարհի առաջնությունում կպայքարի հունահռոմեական 8 ըմբիշ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Աշխարհի առաջնությանը:

ԱԱ-ն ընթանալու է Բուդապեշտում հոկտեմբերի 20-28-ը:

 

Այնտեղ ելույթ են ունենալու Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանն (87 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

 

Ինչպես հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան, հոկտեմբերի 11-24-ը թիմը հավաք կանցկացնի Օլիմպավանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին