Ապրիլ 26, 2024
4341 դիտում

ԱԱ-ում հանդես կգա 6 ազատ ոճի հայ ըմբիշ


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է այն մարզիկների անունները, ովքեր հանդես են գալու Աշխարհի առաջնությունում:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի կայքը, ԱԱ-ում ելույթ կունենան 6 ըմբիշ՝ Միհրան Ջաբուրյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վալտեր Մարգարյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ) եւ Գեորգի Կետոեւ (97 կգ):

57 կգ քաշային կարգում պետք է մասնակցեր Գարիկ Բարսեղյանը, որը վնասվածք է ստացել ու փոխարինվել:

ԱԱ-ն տեղի է ունենալու հոկտեմբերի 20-28-ը Բուդապեշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին