Ապրիլ 26, 2024
5819 դիտում

Երիտասարդ հունահռոմեականներն այսօր սկսում են պայքարը ԱԱ-ում


Լուսանկարը` Mediamax


Այսօր հայ երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները սկսելու են պայքարը Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկող Աշխարհի առաջնությունում:

Մինչեւ 55 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Տիգրան Մինասյանն ուժերն է չափելու թուրք Սիհատ Ահմետ Լիմանի հետ: Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սկսելու է որակավորման փուլից ու հանդիպելու է էլի Թուրքիայի ներկայացուցչին՝ Աբդուլլահ Տոպրակին:

Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) նույն փուլում մրցելու է կորեացի Ջանյեապ Պարկի հետ: Դավիթ Օվասափյանն (130 կգ) էլ 1/8 եզրափակչում հանդիպելու է Իգնատ Միլենովին (Բուլղարիա):

ԱԱ-ում հանդես են գալու նաեւ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (67 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ) եւ Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին